Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ

01.05.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում է ունեցել մարզի տարածքում գործունեություն ծավալող տարբեր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արփիար Ղազարյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Ռազմի Հայրապետյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2013 թվականի ընթացքում ապահովագրական ընկերությունների կողմից մարզպետարանի աշխատակազմում և մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում քաղաքացիական ծառայողներին և ուսուցիչներին տրամադրվող սոցիալական փոթեթի շրջանակներում իրականացված առողջության ապահովագրության արդյունքները: Մարզպետի կողմից ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին տեղեկատվությաւն տրամադրվեց փաստացի կատարված ապահովագրության բաշխավածության վերաբերյալ ըստ հանրակրթական դպրոցների և ապահովագրական ընկերությունների: Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին ապահովագրական պայմանագրերի կնքման ընթացքում առաջացած խնդիրները: Ընկերությունների ներկայացուցիչների հետ նմանատիպ հանդիպում ՀՀ Վայոց ձորիմարզպետի տեղի  էր ունեցել գործընթացը սկսելուց առաջ` նպատակ ունենալով բացառել բոլոր այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ այդ գործընթացում: 2012 թվականի նմանատիպ խնդիրների մասին բարձրաձայնել էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը: Հանդիպման ընթացքում արձանագրված խնդիրները հաշվի կառնվեն հետագայում գործընթացն ավելի կատարելագործելու համար: Արձանագրված որոշ մտահոգություններ, մասնավորապես այն դեպքերը, երբ հանրակրթական դպրոցի աղջ կոլեկտիվը և աշխատակիցները մեծ մասն ապահովագրվել են միայն մեկ ընկերությունում, կդառնան առանձին քննրկման և ուսումնասիրման առարկա: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37