Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

01.05.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը: Նիստին մարզային զորակոչային հանձնաժողովի անդամներից բացի մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄ ԳՀ վարչության պետ Նորայր ՍԻմոնյանը, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների զինվորական կոմիսարները, Եղեգնաձորի և Վայքի բուժմիավորումների տնօրենները: Նիստի ընթացքում քննարկվեցին 2013 թվականի գարնանային զորակոչի կազմակերպման հետ կապված հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց 2013 թվականի ապրիլի 23-ին Հանրապետական զորակոչային հնաձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի կողմից բարձրացված խնդիրներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37