Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ
01.05.2013

Սիրելի հայրենակիցներ:
Շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Աշխատանքն ունի կարևոր նշանակություն յուրաքանչյուր մարդու համար: Աշխատանքի արդյունքում են ստեղծվում բոլոր հանրային բարիքները, աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում կիրառել ուսման ընթացքում ձեռք բերված գիտելիքները և կենսափորձով կուտակված հմտությունները: Աշխատանքը անձնական և ընտանեկան բարեկեցության հիմքն է: Տարիներ շարունակ մենք հպարտացել և շարունակում ենք հպարտանալ մեր ժողովրդի աշխատանքի արդյունքը հանդիսացող բերք ու բարիքով, շենքերով ու մշակութային արժեքներով:
Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ոք ունենա իրեն արժանի, իր համար սիրված աշխատանք` բավարարված այդ աշխատանքի արդյունքներով և հաջողություններով: Մենք մեր կողմից ձգտում ենք անել հնարավոր առավելագույնը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն համարվող նոր աշխատատեղերի ստեղծման, մարդկանց աշխատանքային պայմանների կատարելագործման և արդարացի վաստակի ապահովման ուղղությամբ:
Թող այս օրը տոն լինի բոլոր համար` լավ տրամադրությամբ և նոր ձեռքբերումներով:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան