Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն դպրոցների տնօրենների հետ
29.04.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին վերջին շրջանում մի շարք հանրակրթական դպրոցներում անցկացված տեսչական ստուգումներին, ուսումնական գործընթացի ավարտական փուլին առնչվող և այլ հարցեր: Հատուկ անդրադարձ եղավ ավարտական վերջին դասի միջոցառման կազմակերպման հարցերին՝ բացառելու համար դրամահավքաության ցանկացած դեպք, ինչի մասին նախապես ահազանգել էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը: