Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի միջոցառումներ Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի կապակցությամբ

25.04.2013




2013 թվականի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, փոխմարզպետները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, հարյուրավոր վայոցձորցիներ քայլերթով անցնելով Եղեգնաձորի կենտրոնական փողոցներով բարձրացան հիշատակի բլուր` հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի արարողությունից հետո սգո երթի մասնակիցներն այցելեցին նաև Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ մատուցվեց հոգեհանգստյան կարգ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:15