Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիշատակի միջոցառումներ Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի կապակցությամբ
25.04.2013
2013 թվականի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, փոխմարզպետները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, հարյուրավոր վայոցձորցիներ քայլերթով անցնելով Եղեգնաձորի կենտրոնական փողոցներով բարձրացան հիշատակի բլուր` հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի արարողությունից հետո սգո երթի մասնակիցներն այցելեցին նաև Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ մատուցվեց հոգեհանգստյան կարգ: