Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ
23.04.2013
ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ` ՀՀ պաշտպանության նախարար, հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում ամփոփվել են 2012թ. աշնանային զորակոչի արդյունքները և քննարկվել 2013թ. գարնանային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստին ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ՀՀ մարզպետները ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, վարչության պետեր, զորամասերի հրամանատարներ և զինծառայողներ, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ: Նիստին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը, մարզային զորակոչային հանձնաժողովի անդամներ, Վայոց ձորի մարզի դատախազը, Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները