Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը
19.04.2013
Ս/թ ապրիլի 19-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի N 2 նիստը` ներքոշարադրյալ օրակարգով, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
1. <<2013թ առաջին եռամսյակում համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին>>
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
2. << Մարզի համայնքներում գարնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքի մասին >>
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյան/
3. Հաղորդում մարզի համայնքներում աշնանային զորակոչի արդյունքների և գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների մասին
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
Հայտարարություններ
1. <<ՀՀ Վայոց ձորի մարզի և ԼՂՀ Քաշաթաղի վարչատարածքի միջև համայնքային համագործակցության ընդլայման մասին>>
2. /Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մ. Հարությունյան/
3. <<Մարզի խնամակալության և հոգաբարձուների մարմիններին կից հանձնաժողովների մոնիտորինգի մասին>>
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Վ. Իսախանյան/
4. <<Էկոնոմիկա>> հանդեսի բաժանորդագրության մասին
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ս. Մարգարյան/
5. Մարզի մի շարք համայնքներում ավագանու նիստերի հրավիրման և անցկացման մասին /Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ ն> Մաղաքյան/:
Նիստի արձանագրությանը ծանոթանալու համար կարող եք այցելել Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք`(vdzor.gov.am) <Մարզպետարան> բաժնի <Մարզխորհրդի նիստեր և Արձանագրություններ> ենթաբաժին: