Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մենահամերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

18.04.2013


Ապրիլի 17-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում կայացավ դպրոցի շրջանավարտ, այժմ Երևանի Չայկովսկու անվան տասնամյակի սան` ջութակահար Արթուր Մարտիրոսյանի մենահամերգը, ծրագրում` Բախ, Վենիավսկի, Տարտինի, Խաչատրյան:
Մենահամերգին ներկա էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Մարզպետը մինչ համերգը շրջայց կատարեց երաժշտական դպրոցում, ծանոթացավ 4-րդ հրատապ ծրագրով դպրոցում կառուցված ջեռուցման համակարգի որակին: Մարզպետ Էդգար Ղազարյանը եղավ նաև <<Փյունիկ>> հիմնադրամի կողմից դպրոցին նվիրած փողային գործիքներով կահավորված դասասենյակում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37