Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՂԵՐՁ
18.04.2013
Հարգելի հայրենակիցներ
Սիրով ու հպարտությամբ շնորհավորում եմ բոլոր վայոցձորցիներիս` Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ նշել, որ 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կարևորելով անցյալի հուշարձանների պահպանությունը, ապրիլի 18-ը հռչակել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր:
Ուրախ եմ, որ մենք ժառանգել ենք պատմական հուշարձաններով հարուստ մարզ, քանզի պատմամշակութային հուշարձանները մեր մարզի պատմական կենսագրությունը վավերացնող լավագույն փաստական վկաներն են:
Լինելով պատմական հուշարձաններով և տեսարժան վայրերով հարուստ մարզի ղեկավար, կոչ եմ անում սրբորեն պահել ու պահպանել պատմամշակութային հուշարձանները:
Համոզված եմ, որ սեփական տան ու բակի նման կպահպանենք մեր սրբավայրերի և զբոսավայրերի շրջաքայքի սանիտարական վիճակը, խնդրի հանդեպ հրավիրելով հասարակության ուշադրությունը:
Հարգանքով` ՀՀ Վայոց ձորի մարզպետ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ