Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հակակոռուպցիոն իրազեկման միջոցառում` Վայոց ձորում

18.04.2013

Ապրիլի 17-ին <<Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիա>> հասարակական կազմակերպությունը և Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնը, Վայոց ձորի դատախազության հետ համագործակցությամբ և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ Վայոց ձորի տուրիզմի կենտրոնում (ք. Վայք, Ջերմուկի խճուղի 10ա) <<Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի>> ծրագրի շրջանակներում կազմակերպել էին հակակոռուպցիոն իրազեկման:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ Հովիկ Սուքիասյանը, <<Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիա>> ՀԿ նախագահ, <<Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի>> ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Էմին Բեգլարյանը:
Ողջույնի խոսք ասացին <<Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի>> ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզի դատախազ Հովիկ Սուքիասյանը:
ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Գայանե Խաչիկյանը ներկայացրեց <<Կոռուպցիոն ռիսկերը Վայոց ձորի սոցիալական ապահովության ոլորտում և դրա դեմ տարվող պայքարի միջոցները>> զեկուցումը:
Ծավալվեց քննարկում, որին մասնակցեցին Վայոց ձորի մարզի Սոցիալական ապահովության պետական ծառայության Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի տարածքային բաժնի պետերը և Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետերը:
Միջոցառման ավարտին քննարկվող հարցի վերաբերյալ իրենց նկատառումներն արտահայտեցին մարզպետ Էդգար Ղազարյանը, դատախազ Հովիկ Սուքիասյանը և ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37