Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետն այցելել է Ջերմուկ
17.04.2013
Ապրիլի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ու ֆինանսական և սոցիալ-տնտեսական զագացման վարչության պետերի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկի քաղաքային համայնք:
Մարզպետը նախ այցելել է Կեչուտ` մշակույթի տուն, համայնքային կենտրոն, հիվանդանոց, ապա ծանոթացել է 3-րդ հրատապ ծրագրով Ձախափի շենքերի վերանորոգված տանիքների վիճակին, եղել է 4-րդ հրատապ ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքների հրապարակում:
Մարզպետն այցելել է նաև Ձախափի մանկապարտեզ, երաժշտական դպրոց, երիտասարդական կենտրոն, պոլիկլինիկա և վերանորոգված համայնքային գրադարան:
<<Ռեզորդ>> հյուրանոցի շինարարական հրապարակից մարզպետն ուղևորվել է Ջերմուկի քաղաքապետարան, որտեղ կայացել է խորհրդակցություն հետևյալ օրակարգով`
1.Բյուջեի հավաքագրում,
2.Բյուջեի ծախսեր,
3.Նույնականացման ծրագրի խնդիրներ,
4.Համայնքի զարգացման ծրագիր,
5.Ավագանու որոշումներ,
6.Հիմնադրամի ծախսեր,
7.<<Գեոթիմի>> ծրագրեր: