Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա կապակցությամբ
17.04.2013
ՀՀ ոստիկանության 95-րդ տարեդարձի կապակցությամբ Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության մի խումբ աշխատակիցների պարգևներ հանձնվեցին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրեց մարզի ոստիկանության համակարգի մի շարք աշխատակիցների:
Այնուհետև հանդիսավոր նիստի մասնակիցների համար տրվեց համերգ, որի ընթացքում ներկայացվեց ՀՀ ոստիկանության անցած 95 ամյա ուղին:
Մինչ հանդիսավոր նիստը մարզպետն այցելեց և ծաղիկներ դրեց Վայքում ծառայության ընթացքում զոհված երիտասարդ ոստիկանի հիշատակը հավերժացնող հուշաքարին: