Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա մարզխորհրդի նիստ

16.04.2013

Ս/թ ապրիլի 19-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ( ք. Եղեգնաձոր, Շահումյան 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի N 2 նիստը, հետևյալ օրակարգով.

1. <<2013թ առաջին եռամսյակում համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին>>
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
2. << Մարզի համայնքներում Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքի մասին >>
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյան/
3. Հաղորդում մարզի համայնքներում աշնանային զորակոչի արդյունքների և գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների մասին
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
Հայտարարություններ
1. <<ՀՀ Վայոց ձորի մարզի և ԼՂՀ Քաշաթաղի վարչատարածքի միջև համայնքային համագործակցության ընդլայման մասին>>
2. /Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մ. Հարությունյան/
3. <<Մարզի խնամակալության և հոգաբարձուների մարմիններին կից հանձնաժողովների մոնիտորինգի մասին>>
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Վ. Իսախանյան/
4. <<Էկոնոմիկա>> հանդեսի բաժանորդագրության մասին
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ս. Մարգարյան/
5. Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչության գլխավոր մասնագետ Ս. Խլխաթյան/

 

6. Մարզի մի շարք համայնքներում ավագանու նիստերի հրավիրման և անցկացման մասին   /Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Ա. Հարությունյան/
Մարզխորհրդի նիստին հրավիրված են՝ մարզի համայնքների ղեկավարներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածքային ծառայությունների տնօրեններ, մասնագետներ, տարածքային զինվորական կոմիսարներ, մարզի առողջապահական ՓԲԸ-ների տնօրեններ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37