Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորում անցկացվեց վավերագրական ֆիլմերի մարզային փառատոն
15.04.2013
Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում ապրիլի 12-14-ը անցկացվեց վավերագրական ֆիլմերի մարզային փառատոնը: Ապրիլի 13-ին ֆիլմերի դիտումներին և քննարկումներին մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Արամ Գրիգորյանը և Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:
Ցուցադրված ֆիլմերը նկարահանվել են աշխարհի տարբեր պետություններում և վերցված են «Մեկ աշխարհ» կինոփառատոնի ֆիլմերի ցանկից, անդրադառնում են միգրացիային, մարդու իրավունքներին, կոնֆլիկտների լուծմանը եւ մի շարք այլ սոցիալական թեմաների:
Փառատոնի ընթացքում ցուցադրվել են 20-90 րոպե տևողությամբ <<Դրոնան և ես>> (Նիդեռլանդներ, արտադրությունը` 2009թ.) << Անցանկալիները>>(Չեխիա, արտադրությունը` 2010թ.), <<Երբ թշնամին քո հարևանն է>>(Ֆրանսիա, արտադրությունը` 2008թ.), <<Վերջին գնացքով վերադարձ դեպի տուն>>(Կանադա և Չինասատան համատեղ արտադրության` 2009թ.), <<Ընտանիքի պատկերը սև ու սպիտակով>>(Կանադա, արտադրությունը` 2011թ.), <<Խոզովակ>>(Իռլադիա, արտադրությունը` 2010թ.) ֆիլմերը:
Փառատոնի շրջանակում կազմակերպվեց նաև մարդու իրավունքների վերաբերյալ լուսանկարների և ֆոտոկոլաժների մրցույթ:
Մարզում վավերագրական ֆիլմերի փառատոնի կազմակեպման նախաձեռնողը հանդիսանում է <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> հասարակական կազմակերպությունը: