Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տիեզերագնացի օրվան նվիրված միջոցառում սահմանամերձ համայնքում
13.04.2013
Ապրիլի 12-ին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Բարձրունի համայնքի միջնակարգ դպրոցում մեծ տոնախմբություն էր: Միջոցառումը նվիրված էր Տիեզերագնացի օրվան:
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մ. Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Հովհաննիսյանը, ինչպես նաև Հայաստանում Հայ-ռուսական համագործության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետությում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ի. Վ. Կուսովը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն Գ. Բարիկյանը, համակարգող Ս. Սարաջյանը: Ցերեկույթի մասնակիցներ էին դպրոցի աշակերտները և ուսուցիչները:
Դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ժ. Ավետյանի ղեկավարությամբ աշակերտները ռուսաց լեզվով տեղեկություն հաղորդեցին տիեզերագնացների կյանքի և գործունեության մասին: Միջոցառումն ավարտվեց փոքրիկ բեմադրությամբ:
Դպրոցի տնօրեն Ա. Մարգարյանը խոսեց հայ- ռուսական հարատև, անխախտ բարեկամության մասին, որի ամուր հիմքերը դրվում են նաև կրթական հաստատություններում:
Հյուրերը նախ շնորհակալություն հայտնեցին ջերմ հյուընկալության և դպրոցի գրադարանին նվիրեցին ռուսական գրականություն: Նրանք տպավորված հեռացան դպրոցից` նոր հանդիպման ակնկալիքով: