Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում
13.04.2013
2013 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Ս. Ն.Սուխորենկոն և նրա խորհդական Մ.Գ. Ցիվինսկայան այցելեցին Վայոց ձորի մարզ: Այցը կրում էր ճանաչողական բնույթ :
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին միջմարզային համագործակցության հարցեր, առաջարկվեց համագործակցել Մինսկի մարզի հետ, պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել և երկկողմանի համաձայնությամբ ստորագրել համագործակցության համաձայնագիր : Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հնարավոր համագործակցության նպատակով հուլիս ամսին Վայոց ձորի մարզ հրավիրել Մինսկի մարզի ղեկավարությանը :