Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Ներքին աուդիտի կոմիտեի նիստ

13.04.2013

Ս/թ ապրիլի 12-ին Վայոց ձորի մարզպետարանում կայացավ Ներքին աուդիտի կոմիտեի նիստ, կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ:
Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ Սամվել Թարվերդյանը (մարզպետի տեղակալ), Մելս Հարությունյանը (մարզպետի տեղակալ), Արամ Գրիգորյանը(մարզպետի տեղակալ), Նարինե Մաղաքյանը (մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ), ինչպես նաև ներքոնշյալ ՊՈԱԿ-ների և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
2013թ ներքին աուդիտի ծրագրով մարզի <<Մարտիրոսի միջնակարգ դպրոց>>, <<Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց>> ,<<Հորսի հիմնական դպրոց>>, <<Եղեգնաձորի երկրագիտական թանգարան>> ՊՈԱԿ-ներում և <<Մալիշկայի ԱԱՊԿ>> ՓԲԸ-ում իրականացված աուդիտների հաշվետվությունների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվեց յուրաքանչյուր ՊՈԱԿ-ում արձանագրված թերություններն ու խախտումները, ներկայացվեց ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից թերությունների ու խախտումների վերացման նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկանքները:
Ներքին աուդիտի բաժնի պետ Վ. Կարապետյանին առաջարկվեց`
1. 2013թ.-ին, ըստ կազմակերպությունների, աուդիտի հաշվետվետվություներով արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվական աուդիտ:
2. Թերությունների, խախտումների վերացման մասին մարզպետին և կոմիտեին մեկամսյա պարբերականությամբ տալ հաղորդումներ:
3. Մարզային ենթակայության կազմակերպություններում առավել արդյունավետ ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի առկայության ապահովման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի փոփոխված կանոնակարգի ներկայացմանը: Այն ներկայացրեց Վ. Կարապետյանը:
Առաջարկվեց`
Մարզպետարանի ներքին աուդիտի փոփոխված կանոնակարգը ներկայացնել Վայոց ձորի մարզպետի հաստատմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37