Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է <<Տեղական տնտեսական զարգացում>> խորագրով միջոցառմանը
11.04.2013
Ս/թ. ապրիլի 11-ին Վայոց ձորի մարպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Արենի համայնքում կայացած <<Տեղական տնտեսական զարգացում >> խորագրով միջոցառմանը:
Մարզի Արենի, Աղավնաձոր և Ռինդ համայնքներում տեղական տնտեսական զարգացման գործընթացն սկսվել է 2013թ. մարտ ամսին, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի ու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության օժանդակությամբ:
Ծրագրի նպատակն է` բացահայտել նշված համայնքների տեղական տնտեսության հիմնական մրցակցային առավելությունները և ախտորոշել տնտեսության առաջատար ճյուղերը, որոնց հիման վրա վեր հանել տնտեսության զարգացման համար արմատական նշանակություն ունեցող նախաձեռնություններ: