Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված մարզում մթերումների հետ կապված խնդիրներին
11.04.2013
Ս/թ. ապրիլի 11-ին Վայոց ձորի մարպետ Էդգար Ղազարյանի տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված մարզում մթերումների հետ կապված մի շարք խնդիրների: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, <<Վայոց ձորի ԳԱՄԿ>> ՓԲԸ տնօրեն Արմեն Եսայանը, մարզում ծիրանի, դեղձի և խաղողի արտադրությամբ աչքի ընկնող համայնքների և գինեգործական ձեռնարկությունների ղեկավարները, ինչպես նաև <<Արարատ>> սննդի կոմբինատի ներկայացուցիչը:
Մարզպետը նշեց, որ խորհրդակցության համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության հեթական նիստում 2013թ.մթերումների կազմակերպման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած մտահոգությունը:
Քննարկվեցին 2012թ. մարզում իրականացված մթերումների արդյունքները և 2013թ. համար իրականացվելիք մթերումների հետ կապված աշխատանքների նախապատրաստական հարցերը: