Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Եղեգնաձորում
08.04.2013
Ապրիլի 5-ին մարդաշատ էր Եղեգնաձորի մարզային մշակույթի տան համերգային դահլիճը: Հոլիվուդյան լավագույն ֆիլմերի երաժշտության և ամերիկյան հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումով Եղեգնաձորում հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Դասական արվեստի սիրահարների հետ համերգին ներկա էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան մարզպետ Էդգար Ղազարյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Շոն Օհարան:
Նշենք, որ համերգը կազմակերպել էր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Համերգի կայացմանն աջակցել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը: