Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների ապրիլ ամսվա ընդունելությունը
08.04.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ ապրիլի 5-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էր 80 քաղաքացի, ընդունելության էին 72 քաղաքացի: Նրանցից 63-ը դիմել էին դրամական և բուժօգնության խնդրանքով, 4-ը` հողի և շենք-շինությունների հարցերով, 1 քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման, 2 քաղաքացի` առողջարանային բուժման, 2-ը` ոռոգման ջրի հարցերով:
Առողջարանային բուժման համար դիմած քաղաքացիներից մեկին տրվեց առողջարանի ուղեգիր, մյուսն ընթացքի մեջ է: Իսկ մնացած հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով, հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերին` քննարկելու նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանելու դիմումատուներին: