Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
07.04.2013
Սրտանց շնորհավորում եմ բոլոր մայրերին և կանանց` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Պատահական չէ, որ տոնը խորհրդանշում է մայրությունն ու գեղեցկությունը, քանզի բոլոր մայրերն են գեղեցիկ և նրանց աստվածային կարողությունն է, որ ապահովում է մեր ժողովրդի հավիտենությունը` տարածելով նաև լույս և բարություն: Ցանկացած դժվարություն հաղթահարվում է մայրական քնքշանքով, ջերմ ու բարի խոսքերով:
Մաղթում եմ բոլոր մայրիկներին առողջություն և երկարակեցությունը: Թող նրանց ջերմությունը միշտ լինի մեզ հովանի: Բոլոր կանանց մաղթում եմ` վայելել մայրության բերկրանքը` շրջապատված բազում զավակների որդիական սիրով և ուշադրությամբ: