Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական համագործակցությունը <<Օքսֆամ>> բրիտանական կազմակերպության հետ
05.04.2013
Շարունակվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և <<Օքսֆամ>> բրիտանական կազմակերպության հետ համագործակցությունը: Այս անգամ իրականացվող ծրագրի նպատակն էր` հիմնել առողջապահության ոլորտի խնդիրներին բնակչության արձագանքման <<թեժ գիծ>>: Այն հնարավորություն կտա քաղաքացիներին բարձրաձայնել առողջապահական ոլորտում իրենց մտահոգությունների մասին, որոնք կուղղվեն պատկան մարմիններին (համապատասխան առողջապահական կազմակերպություներին, մարզպետարանի ստորաբաժանումներին, իրավապաշտպան կազմակերպություններին և այլն): Նախատեսվում է այդ <<թեժ գծի>> միջոցով քաղաքացիներին տրամադրել նաև անհրաժեշտ խորհրդատվություն:
Այդ կապակցությամբ 2013թ. ապրիլի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ տեղակալ Արամ Գրիգորյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը և առողջապահության գծով տեղակալը, Եղեգնաձոր և Վայք քաղաքների բժշկական կենտրոնների ղեկավարները, <<Օքսֆամ>> կազմակերպության և գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Քննարկվեց ծրագրի իրականացման ընթացքին առնչվող խնդիրներ, որի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից հայտնվեց պատրաստակամություն` հնարավոր աջակցության վերաբերյալ: