Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետի կողմից շնորհակալագրերով պարգևատրվել են մարզի ՃՇՇ ՓԲԸ-ների աշխատակիցներ
04.04.2013
2013թ. մարտի 3-ին տեղացած առատ ձյան և ձնաբքի պատճառով փակվել էր Սելիմի լեռնանցքը, որի հետևանքով թվով 31 քաղաքացիներ, տարբեր մակնիշի ավտոմեքենաներով, մնացել էին ձնաբքի մեջ` Սևան-Մատունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 86-րդ կմ-ում:
Գեղարքունիքի մարզի ճանապարհներն սպասարկող ընկերություններն իրականացնելով ձյան մաքրման աշխատանքներ` մեծ ջանքեր են գործում, սակայն չեն կարողանում հանել ձնաբքի մեջ հայտնված մարդկանց: Քաղաքացիներին փրկելու նպատակով <<Եղեգնաձորի ՃՇՇ>> ՓԲԸ-ն ձյուն մաքրող տրակտորով մտնում է Գեղարքունիքի տարածք, մոտ 7-8 կմ իրականացնում է ձյան մաքրման աշխատանքներ, հասնելով ձնաբքի մեջ հայտնված մարդկանց: Սակայն ուժեղ ձնաբքի պատճառով մաքրված ճանապարհատվածը նորից փակվում է: Ձյան մաքրման աշխատանքներ իրականացնող ՃՇՇ աշխատակիցների հետ են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակների աշխատակիցները:
Ստեղծված իրավիճակին արձագանքում է նաև <<Վայքի ՃՇՇ>> ՓԲԸ-ն՝ ձյուն մաքրող մեքենան տեղափոխելով Սելիմի լեռնանցք:
Մարտի 4-ի գիշերը կրկին կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ և մարտի 5-ի լուսադեմին, հասնելով մարդկանց` արագ կազմակերպվում է ձյան <<գերության>> մեջ մնացած քաղաքացիների տարհանումը:
Քաղաքացիներին օգնելու նպատակով Սելիմի լեռնանցք են մեկնում նաև ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի զինծառայողները:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից <<Եղեգնաձորի ՃՇՇ>> և <<Վայքի ՃՇՇ>> ՓԲԸ-ների մի շարք աշխատակիցները արժանացել են շնորհակալագրի` սեփական կյանքը վտանգելով քաղաքացիների կյանքը փրկելու համար:
Սիրով ներկայացնում ենք շնորհակալագրի արժանացած անձանց ցուցակը:
<<Եղեգնաձորի ՃՇՇ>> ՓԲԸ
Աբրահամյան Ահարոն -վարորդ
Բաբլանյան Կարեն -պատասխանատու
Բաբլանյան Մերուժ -աշխղեկ
Գրիգորյան Արմեն -մեխանիզատոր
Լևոնյան Ռազմիկ -մեխանիզատոր
Մովսիսյան Աշոտ -վարորդ
<<Վայքի ՃՇՇ>> ՓԲԸ
Խաչատրյան Աշոտ -մեխանիզատոր
Միքայելյան Սպարտակ -մեխանիզատոր