Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում նվիրված մանկական գրքի միջազգային օրվան

03.04.2013

 Վայոց ձորի մարզային գարադարանում տեղի ունեցավ հերթական միջոցառումը նվիրված` մանկական գրքի միջազգային օրվան, որը կազմակերպվել էր Մանկական բաժնի կողմից: Գրքի միջազգային օրը հիմնադրվել է 1967թ. ապրիլի 2-ին, ի պատիվ դանիացի արձակագիր բանաստեղծ, աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրվան (02. 04. 1805թ.):
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը, որը հակիրճ ներկայացրեց մարդու կյանքում, նրա զարգացման գործում գրքի դերակատարության մասին:
Երեխաներն արտասանեցին և ընթերցեցին հատվածներ Գ. Մովսիսյանի <<Գիրքը կիմանա>> գրքից:
Վերջում գրադարանի տնօրինության կողմից ընթերցող դպրոցականները նվեր ստացան Վահան Տեր- Ղազարյանի <<Թացուչորի և նրա որդիների զարմանահրաշ արկածները մեր օրերում>> գիրքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 11:55:57