Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվեց Հրանտ Կարապետյանի հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշարը
02.04.2013
2013 թվականի մարտի 30 -ին տեղի ունեցավ Հրանտ Կարապետյանի հիշատակին նվիրված շախմատի երկօրյա հուշամրցաշարի փակման արարողությունը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Աղասի Հովհաննիսյանը մարզպետի և աշխատակազմի անունից շնորհավորեց հուշամրցաշարի հաղթողներին: Ա.Հովհաննիսյանը առաջին կարգի դիպլոմ հանձնեց Էդիկ Իսախանյանին, երկրորդ կարգի դիպլոմ` Սամվել Խալաթյանին, երրորդ կարգի դիպլոմ` Հակոբ Հակոբյանին:
Հրանտ Կարապետյանի որդին` Ավետ Կարապետյանը գավաթներով պարգևատրեց Էդիկ Իսախանյանին և Հակոբ Հակոբյանին:
Նշենք, որ մինչ Հրանտ Կարապետյանի հուշամրցաշարը ՀՀ Վայոց ձորի մարզում անցկացվել է նաև շախմատի այլ հուշամրցաշարեր, որոնց որպես կանոն մասնակցել են մեծահասակներ: Իսկ այս անգամ զուգահեռ անցկացվեց նաև պատանեկան առաջնություն, որտեղ առաջին կարգի դիպլոմի արժանացավ մարզի սահմանամերձ Բարձրունի համայնքի դպրոցի սան Դավիթ Հովակիմյանը, երկրորդ կարգի դիպլոմի` Եղեգնաձորից Տիգրան Կարապետյանը, երրորդ կարգի դիպլոմի` Մալիշկայի թիվ 1 դպրոցի սան Հայկ Հարությունյանը: Հատուկ մրցանակի արժանացավ Շատինի միջնակարգ դպրոցի սանուհի Ցողիկ Հարությունյանը:
Վերջում Հրանտի կրտսեր եղբայր Հայկ Կարապետյանը շնորհակալության և րախտիքի խոսք ասաց կազմակերպիչներին և հույս հայտնեց, որ հուշամրցաշարը կդառնա ավանդական, նպաստ բերելով մարզում շախմատի զարգացմանը