Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրանտ Կարապետյանի հուշամրցաշարը Եղեգնաձորում

30.03.2013

2013 թվականի մարտի 29 -ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և ՀՀ շախմատի ակադեմիայի Եղեգնաձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ մեկնարկեց եղեգնաձորցի շախմատիստ Հրանտ Կարապետյանի հիշատակին նվիրված շախմատի երկօրյա հուշամրցաշարը, որին մասնակցում էին 16 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակման: Վեջիններս շվեցարական մրցակարգով կպայքարեն գավաթի համար:
Մրցաշարը բացեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մ. Հարությունյանը, ելույթ ունեցան Ա.Խուդավերդյանը, Ն. Կարապետյանը, Յու. Կարապետյանը և Պ. Հովսեփյանը, որոնք մասնակիցներին ներկայացրին Հրանտի շախմատային կենսագրությունը, վերհիշեցին նրա խաղացած գեղեցիկ, կոմբինացիաներով ու զոհաբերություններով հարուստ պարտիաներն  ու սպորտային նվաճումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 16:03:04