Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աջակցություն հողօգտագործողներին
29.03.2013

Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից 2013թ. գարնանը Վայոց ձորի մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվել է 480տ ազոտական պարարտանյութ /մեկ պարկը՝ 6000 դրամ/, 632000լ դիզելային վառելանյութ /մեկ լիտրը՝ 350 դրամ/, գարնանացան գարու սերմացու 40տ /1կգ 200 դրամ /, կորնգանի սերմացու 1տ /1կգ 370 դրամ/, առվույտի սերմացու 150կգ / 1կգ 1500դրամ /, և եգիպտացորենի սերմացու 225 կգ / 1կգ 350 դրամ/:
Հիշեցնենք, որ, ազոտական պարապտանյութը և դիզելային վառելանյութը մատակարարները համայնք են հասցնելու առանց փոխադրավարձի, իսկ սերմացուները՝ մինչև մարզկենտրոն:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ սկսվել է ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի առաքումը համայնքներ: 2013 թվականի մարտի 29-ի դրությամբ ներկրվել է 160տ ազոտական պարարտանյութ և 1112500լ դիզելային վառելանյութ: Այսօր մարզկենտրոն կառաքվի նաև 40 տ գարնանացան գարու սերմացու: