Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ տարածքում իրականացված և իրականացվելիք հումանիտար ականազերծման աշխատանքների հետ կապված խնդիրների քննարկմանը

27.03.2013

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել քննարկում` նվիրված <<Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն>> (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի համագործակցությամբ 2012թ. սեպտեմբերից ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացված և իրականացվելիք հումանիտար ականազերծման աշխատանքների ոչ-տեխնիկական, տեխնիկական հետազոտության և բուն ականազերծման փուլերին:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, համապատասխան մարզերի մարզպետներ, համայնքապետեր, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկամանը մասնակցել է նաև Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Բացման խոսքով հանդես է եկել և աշխատանքային օրակարգը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀԱՓԿ խորհրդի նախագահ Արա Նազարյանը քննարկման ընթացքում ներկայացրել է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի ստեղծման փուլերը, գործունեության առանձնահատկությունները, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Ա.Նազարյանը տեղեկացրել է, որ հումանիտար ականազերծման բնագավառում ոչ տեխնիկական հետազոտության 2013թ. մայիս ամսին ավարտվող աշխատանքներին կհաջորդեն ականազերծման աշխատանքները: Հետազոտությունների անցկացմանը զուգընթաց վերագործարկվելու է ականազերծման գործընթացների տեղեկատվական կառավարական բազան. <<ՀՀ տարածքի համապարփակ ականազերծման համար գերակա խնդիր է միջազգային փորձի ուսումնասիրումը, ականազերծման ազգային ծրագրի մշակումն ու ընդունումը և դրա հետևողական իրագործումը: Ոչ տեխնիկական հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո ականազերծման կենտրոնը հնարավորության կունենա մշակել և ՀՀ կառավարությանը ներակայացնել ճշգրիտ տեղեկատվության վրա հիմնված ականազերծման ծրագրի նախագիծ, որն ընդունվելուց հետո հետամուտ կլինի դրա իրագործմանը>>,- ասել է ՀԱՓԿ խորհրդի նախագահը:
ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռ.Առաքելյանն իր ելույթում ներկայացրել է ՀԱՓԿ-ի աշխատանքները և ծրագրերը, միջազգային կառույցների հետ համագործակցության ուղիները:
Ելույթներով հանդես են եկել նաև Շվեցարիայի ականազերծման հիմնադրամի (FSD) ծրագրերի իրականացման ղեկավար Վալերի Ֆաբբրոնին, հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Յ.Օդանդաալը՝ քննարկման մասնակիցներին ներկայացնելով 2012թ. հոկտեմբեր-2013թ. մարտ ժամանակահատվածում հիմնադրամի կողմից ՀՀ մարզերում իրականացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքների մասին վերլուծությունը, գնահատումը, ինչպես նաև անկախ փորձագետների առաջարկները:
Ամփոփիչ ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհակալություն հայտնելով միջոցառմանը մասնակցող մարզպետներին, համայնքապետերին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. <<1994թ.-ից հետո ականազերծման ծավալուն աշխատանքներ են կատարվել: Այսօր եկել է ժամանակը, որ մենք այդ ամենին տանք համակարգային ընթացք: ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով բավականին լուրջ աշխատանք է կատարվել անվտանգության ապահովության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նախկինում կատարված աշխատանքների ընթացքում եղել են նաև թերացումներ, որոնք այլևս պետք է բացառվեն, որովհետև գործ ունենք խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հետ>>,- եզրահանգել է Սեյրան Օհանյանը:


                                                                                         Աղբյուրը` ՀՀ ՊՆ պաշտոնական կայք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 16:03:04