Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կկայանա ՀՀ նախագահի մրցանակի համար <Լավագույն մարզական ընտանիք> մրցույթը

26.03.2013

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար <Լավագույն մարզական ընտանիք> 2012 թվականի մրցույթը կմեկնարկի ս/թ հունիսի 1-ից: Այն անցկացվելու է հունիս-հուլիս ամիսներին՝ 3 փուլով. 1-ին եւ 2-րդ փուլերը՝ նախնական, 3-րդ փուլը՝ եզրափակիչ:
1-ին փուլն անցկացվելու է հունիսի 1-ից մինչեւ 15-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ 48 քաղաքային եւ գյուղական համայնքներում, Երեւան քաղաքի 12 վարչական շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Ստեփանակերտ քաղաքում եւ 7 շրջաններում:
2-րդ փուլն անցկացվելու է հունիսի 18-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ մարզերում, Երեւան քաղաքում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:
Վայոց ձորի մարզում մրցույթի մարզային փուլը կանցկացվի հունիսի 26 -ից 28 -ն ընկած ժամանակահատվածում՝ մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում:
Մրցույթն անց է կացվում երեք տարիքային խմբերով, որին մասնակցել կարող են 2005-2007, 2002-2004, 1999-2001 եւ 1997-1998 թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքները:
Մրցույթի մարզաձևերն են՝ խաղային փոխանցումավազք` 30մ, բասկետբոլի գնդակով վարժություն, պարանի ձգում, հեռացատկ տեղից, խաղային փոխանցումավազք մարմնամարզական օղակներով և խաղային փոխանցումավազք` 80մ(15մ+25մ+40մ):
Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը տեղեկացնում է, որ մրցույթի նախնական փուլերին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել նույն վարչության մշակույթի և սպորտի բաժին:
Մանրամասների համար կարող եք այցելել Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք`(vdzor.gov.am) <Հայտարարություններ> բաժնի <Այլ հայտարարություններ> ենթաբաժին կամ զանգահարել (+374 281) 2-25-51, (+374 281) 2-44-38, (+374 93) 82-63-42 հեռախոսահամարներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 16:03:04