Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մեկնարկին նվիրված ԱԳՆ-ում տեղի ունեցած ընդունելությանը
20.03.2013
Մարտի 19-ին ԱԳՆ-ում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա են եղել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում ամեն տարի մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում կազմակերպվում են մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներ:
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական և Զառիթափի միջնակարգ դպրոցներում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում իրականացվելու են մի շարք միջոցառումներ: Ներկայացնում ենք կազմակերպվելիք միջոցառումների ծրագիրը:
Ծ Ր Ա Գ Ի Ր
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների
Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց
1. Հանդիսավոր բացում-կոնֆերանս <Հայաստան-Ֆրանսիա> 02.04.2013թ.
2. Ասմունքի և ընթերցանության մրցույթ 04.04.2013թ.
3. Նկարների ցուցահանդես. Ֆրանսիան իմ աչքերով 5.04.2013թ.
Ֆրանսիայի պատմամշակութային հուշարձանները
4. Թատերական ներկայացում <Անահիտ> 5.04.2013թ.
5. Ստեղծագործական շարադրություն <Իմ օրը>
6. Էլեկտրոնային դասաժամ <Նշանավոր ֆրանսահայեր> 9.04.2013թ.
7.Հանդիսավոր փակում. Գրական երաժշտական ցերեկույթ <Հայաստան-Ֆրանսիա> 10.04.2013թ.
Զառիթափի միջն. դպրոց
1. Ցերեկույթ- <Խոսենք ֆրանսերեն> 17.07.2013թ.
2. Բաց դաս ԻՀԿ-ում <Փարիզի տեսարժան վայրերը> 24.04.2013թ.