Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է ՀՀ կառավարության 2013 թվականի հողօգտագործողներին աջակցության ծրագիրը

19.03.2013

Վայոց ձորի մարզում մեկնարկել է ՀՀ կառավարության 2013 թվականի հողօգտագործողներին աջակցության ծրագիրը, որի շրջանակում ՀՀ կառավարության կողմից 2013թ. գարնանը մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվել է 480տ ազոտական պարարտանյութ (մեկ պարկը՝ 6000 դրամ), 632000լ դիզելային վառելանյութ (մեկ լիտրը՝ 350 դրամ), գարնանացան գարու սերմացու 40տ (1կգ 200 դրամ), կորնգանի սերմացու 1տ (1կգ 370 դրամ), առվույտի սերմացու 150կգ (1կգ 1500դրամ ), և եգիպտացորենի սերմացու 225 կգ (1կգ 350 դրամ):
Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ մատակարարները ազոտական պարապտանյութը և դիզելային վառելանյութը համայնքներ կհասցնեն առանց փոխադրավարձի, իսկ սերմացուների խմբաքանակները՝ մինչև մարզկենտրոն:
Արդեն սկսվել է ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի առաքումը համայնքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45