Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

18.03.2013

 Ավարտվեց 2012-2013 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Այն մեկնարկել էր փետրվարի 23-ին: Օլիմպիադայի բացման օրը դպրոցականներին ողջունեց և հաջողություններ մաղթեց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետն իր ելույթում կարևորեց գիտելիքներով զինված սերունդ ունենալու ժամանակի հրամայականը:
Օլիմպիադայի մարզային փուլին մասնակցեցին մարզի 38 դպրոցների 818 աշակերտներ: Նրանք իրենց ուժերը չափեցին 16 հանրակրթական առարկաներից: Հանրապետական փուլի ուղեգիր նվաճեցին 81 դպրոցականներ, որոնք ըստ նախօրոք հաստատված ժամանակացույցի կմասնակցեն հանրապետական փուլին: Մարզային փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված 132 աշակերտներ կպարգևատրվեն դիպլոմներով և պատվոգրերով:
Օլիմպիադայի անցկացման մարզային կազմկոմիտեն, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի նախագահությամբ, արել էր ամեն ինչ օլիմպիադայի մարզային փուլը կազմակերպված և սահմանված կարգով անցկացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 16:03:04