Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում մարզպետարանում
15.03.2013
Մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել էր ՕՔՍՖԱՄ (ՄԲ) Հայաստանյան Մասնաճյուղի ներկայացուցիչներին: Հանդիպիպումը կայացավ Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության (ԴԻՊԵԿՈ) և ՕՔՍՖԱՄ-ի կողմից ֆինանսավորվող և իրականացվող Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզ տեղի ունեցած մոնիտորինգային այցի շրջանակում:
Հանդիպման սկզբում մարզպետ Էդգար Ղազարյանն անդրադարձ կատարեց մարզում ՕՔՖԱՄ-ի իրականացվող աղետների ռիսկի նվազեցման ծրագրին` գոհունակություն հայտնելով ընթացքից և ձեռքբերված արդյունքներից: Խոսելով ծրագրի հնարավոր շարունակականության, ինչպես նաև ծրագրի ավարտից հետո մարզպետարանի ծրագրերի մասին` մարզպետը շեշտադրեց Վայոց ձորում աղետների ռիսկի նվազեցման ծրագրի կարևորությունը և դրա շարունակականությունը և նշեց, որ ավարտից հետո մարզպետարանն իր ռեսուրսներով կփորձի կրկնօրինակել իրականացված ծրագրերը նաև այլ համայնքներում ծրագրի արդյունքները ամբողջ մարզում տարածելու նպատակով` ընդգծելով այդ հարցում ՕՔՍՖԱՄ-ի և ԴԻԿԵՊՈ-ի աջակցության կարևորությունը:
<<Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի>> պատասխանատու Զարուհի Տոնոյանը նշեց հետագա հնարավոր համագործակցության ուղղությունները:
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին համագործակցության ուղղություններն ընդլայնելու վերաբերյալ: