Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կանանց մեծարման երեկո` Եղեգնաձորում

08.03.2013

Մարտի 7-ին Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում կայացավ կանանց մեծարման երեկո:
Մեծարվում էին գրականության և արվեստի բնագավառներում ստեղծագործող մի խումբ վայոցձորցի կանայք:
Մեծարվող և միջոցառմանը ներկա կանանց շնորհավորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը շնորհավորանքի խոսքն ավարտեց Պարույր Սևակի բանաստեղծության արտասանությամբ:
Սրահը զարդարված էր ստեղծագործ կանանց գրաֆիկական նկարներով և գոբելեններով: Ներկայացվեց ստեղծագործողների կենսագրությունները, որից հետո նրանք իրենց սրտի խոսքն ասացին, ուղղված գեղեցիկ տոնին և տոնական միջոցառման կազմակերպիչներին: Երեկոյի ողջ ընթացքում հնչեցին մեծարվող կանանց բանաստեղծությունները, ստեղծած երգերը և կատարվեցին նրանց բեմադրած պարերը:

Երեկոյի վերջում մարզպետ Էդգար Ղազարյանը հուշանվերներ և ծաղկեփնջեր նվիրեց մեծարվող տիկնանց և օրիորդներին, իսկ հանդիսատես կանանց շնորհավորեց գարնանաբույր վարդերով:
Երեկոյի ավարտին հնչեցին փոխադարձ բարեմաղթանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 16:03:04