Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը` Մարտի 8-ի կապակցությամբ
07.03.2013
Սիրելի կանայք, տատիկներ, մայրեր, քույրեր, դուստրեր
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ գարնանային գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: Ավանդույթ դարձած և բոլորի կողմից սիրված այդ տոնը խորհրդանշում է գարնանամուտը, որը մենք զգում ենք Ձեր գեղեցիկ դեմքերից, Ձեր պայծառ ու լուսաշող ժպիտից: Մաղթում եմ, որ գարնան նման ծաղկուն լինեք, սիրված Ձեզ շրջապատող մարդկանց կողմից: Թող ժպիտն ու երջանկությունը լինեն Ձեր կյանքի մշտական ուղեկիցները:
Մարտի 8-ը հաճելի առիթ է բոլոր տղամարդկանց համար արտահայտելու սիրո, նվիրումի և մեծարանքի այն անկեղծ զգացողությունները, որոնք մենք տածում ենք Ձեր հանդեպ և որոնց Դուք իրապես արժանի եք ամեն օր:
Ամենամեծ սիրով ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ` Էդգար Ղազարյան