Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` մարզպետարանում

01.03.2013

 
2013թ. փետրվարի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ներքին աուդիտի կոմիտեի անդամներ, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը:
Օրակարգում ընդգրկված էին հետեևյալ հարցերը.
1) 2012թ.-ի ներքին աուդիտի ծրագրով իրականացված աուդիտի ամփոփ հաշվետվության մասին /զեկ. Վ.Կարապետյան/:
2) 2013թ.-ի ներքին աուդիտի ծրագրով <<Զառիթափի միջնակարգ դպրոց>>, <<Գետափի միջնակարգ դպրոց>>, <<Գլաձորի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ներում իրականացված աուդիտների հաշվետվությունների մասին /զեկ. Վ.Կարապետյան/:
Օրակարգի հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Հարցերի քննարկումից հետո ներքին աուդիտի բաժնի պետին առաջարկվեց.
1. 2012թ-ին աուդիտի ամփոփ հաշվետվությամբ և 2013թ-ին ըստ կազմակերպությունների հաշվետվություներով արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվական աուդիտ :
2. Մարզպետին և Կոմիտեին 15-օյա պարբերականությամբ տալ հաղորդումներ թերությունների և խախտումների վերացման մասին:
3. Ներկայացնել առաջարկություններ մարզային ենթակայության կազմակերպություններում առավել արդյունավետ ֆինանսական կառավարման և հսկողության համակարգերի առկայության ապահովման վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00