Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների փետրվար ամսվա ընդունելությունը

20.02.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Մելս Հարությունյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էին 101 քաղաքացի, ընդունելության էին եկել բոլորը: Նրանցից 97-ը դիմել էին դրամական  և բուժօգնության խնդրանքով, 3-ը` հողի և շենք-շինությունների հարցերով:
Նշենք, որ քաղաքացիները հիմնականում դրամական աջակցություն խնդրում են նաև բուժման նպատակով: Նշված հարցերով դիմած 97 քաղաքացիների դիմումները բավարարվեցին:
Հողի և շենք-շինությունների հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով, հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության և  հողաշինության ու հողօգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչության պետերին` քննարկելու նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանելու դիմումատուներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00