Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցերեկույթ Եղեգնաձորի մարզային գրադարանում
15.02.2013
Այսօր Եղեգնաձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ,որը նվիրված էր կիրթ վարվելաձևերի ընդունված կանոններին:
Ցերեկույթին ներկա էին մարզային իշխանության ներկայացուցիչներ:
Միջոցառմանը մասնակցում էին քաղաքային դպրոցների աշակերտները, գրադարանի աշխատակիցները և ակտիվ ընթերցողները:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի մանկական բաժնի վարիչ Ջեմմա Մարգարյանը:
<Բարի խոսքերը նշանաբաններ են, որոնք քեզ շատ են պետք գալու>,- այս նախադասությամբ ցերեկույթն սկսեցին գրադարանի շնորհալի ընթերցողները, որոնք թատերականացված ձևով ներկայացրին կիրթ վարվելաձևի ոսկե կանոնները:
Միջոցառման ամփոփիչ խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և բեմականացման մասնակիցներին: