Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեառնընդառաջին նվիրված միջոցառումներ Վայոց ձորում
14.02.2013

Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված ժամերգությամբ և անադաստանի կարգով քաղաքում մեկնարկեց Տեառնընդառաջին նվիրված միջոցառումը: Եկեղեցու խորանից բերված մոմով եկեղեցու բակում վառված խարույկի շուրջ հավաքված տոնախմբության մասնակիցներին բաժանվեցին տոնը խորհրդանշող ավանդական ուտեստներ:
Այնուհետև եկեղեցու բակի խարույկից բերվակ կրակով խարույկ վառվեց քաղաքային ամֆիթատրոնում, որին մասնակցում էին ուսանողներ, աշակերտներ, քաղաքի բնակիչներ և մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչներ:
Ամֆիթատրոնի հրապարակում վառված խարույկի շուրջ բռնած շուրջպարով սկսվեց տոնական համերգը, որին մասնակցում էին Արենի գյուղի մշակույթի տան և Վայոց ձորի թեմի < Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի> պարային խմբերը:
Մարզի մյուս քաղաքներում և գյուղական համայնքներում նույնպես տեղի են ունեցել միջոցառումներներ: