Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` Վայոց ձորի մարզպետարանում
08.02.2013
Փետրվարի 7-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների ղեկավարների խորհրդակցություն, որը վարում էր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Խորհրդակցության մասնակիցներին <<Միասնական և ավարտական քննությունների>> անցկացման կարգում տեղի ունեցած փոփոխությունները և հայտերի լրացման նոր կարգը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության ԳԹԿ-ի կազմակերպչական բաժնի վարիչ Կ. Նասիբյանը:
Դպրոցական առարկայական օլիմպիադաների ներդպրոցական և տարածաշրջանային փուլերի անցկացման, ինչպես նաև մարզային փուլի նախապատրաստական աշխատանքների մասին խոսեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանը: