Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների հունվար ամսվա ընդունելությունը
29.01.2013
Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Մելս Հարությունյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էին 84 քաղաքացի, ընդունելության էին եկել 71-ը, որոնցից` 69-ը` դրամական օգնության խնդրանքով, 2-ը` հողի և շենք-շինությունների հարցերով:
Նշենք, որ քաղաքացիները հիմնականում դրամական աջակցություն խնդրում են նաև բուժման նպատակով: Ուստի այն դիմումները, որոնք վերաբերում էին դրամական օգնություն և բուժօգնություն ստանալուն` բավարարվեցին:
Հողի և շենք-շինությունների հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով, նրանց դիմումները կքննարկվեն մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներում, ինչի վերաբերյալ հանձնարարականներ են տրվել համապատասխան ստորոբաժանման ղեկավարներին: