Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն մարզպետի մոտ
16.01.2013
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված <Միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսի (մարզային <<ArtExpo>>) և Մարզային մշակութային մրցույթ փառատոնի > կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին մշակույթի ոլորտը համակարգող փոխմարզպետը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը և մշակույթի բաժնի պետը, մարզի քաղաքային և գյուղական մի շարք համայնքների, ինչպես նաև մշակութային կազմակերպությունների և խմբերի ղեկավարներ:
Նշվեց, որ ՀՀ կառավարության <ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին> որոշման համաձայն 2007 թվականից մարզերում իրականացվում է մշակույթի համաչափ զարգացման քաղաքականություն, ըստ որի` գործընթացում առավել կարևոր է ներառել ոչ միայն մարզկենտրոնները և մարզի քաղաքները, այլ նաև գյուղական համայնքները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին փառատոնի ծրագրով նախատեսված անվանակարգերով համապատասխան հնարավորություն ունեցող համայնքների ներկայացման հարցը, ինչպես նաև մասնակցության ապահովման համար նախապատրաստական աշխատանքների կազմակերպական խնդիրները: