Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն 2012 թ. մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ
14.01.2013

Վայոց ձորի մարզում գործող թվով 9 պետական մասնակցությամբ առողջապահական առևտրային ընկերություններում հիվանդանոցային և առաջնային բուժօգնություն են ստանում մարզի մոտ 55988 հազար բնակիչներ: Բնակչության ստացիոնար բուժօգնությունը հիմնականում իրականացվում է <<Եղեգնաձորի ԲԿ>>,<<Վայքի ԲՄ>> և <<Ջերմուկի ԱԿ>> ՓԲԸ-ների կողմից: Հիվանդանոցներում ծավալված է 90 մահճակալ:
2012թ.կատարվել են 32850,4 հազ. դրամի վճարովի բժշկական ծառայություններ:
Մարզպետի կողմից պետական պատվերով բուժման և հետազոտման են ուղեգրվել մարզի 41 քաղաքացիներ:
2012թ-ին մարզի բուժհիմնարկներում ծնվել է 500 երեխա և հաջողությամբ իրականացվել է «Ծննդօգնության պետական հավաստագրի» ներդրման ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է բնակչության համար ծննդօգնության իրապես անվճար ու մատչելի ծառայությունների մատուցումը:
Մարզում իմունականխարգելման աշխատաքները պատվաստման տարբեր տեսակների գծով և դրանցում ընդգրկվածությունը կազմում է 99%:
2012թ. գլոբալ բյուջեով մարզի առողջապահական հաստատությունների ֆինանսավորումը կազմել է 327.5մլն. դրամ գումար: