Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ տարեմուտի մարզային ամփոփիչ միջոցառումը

28.12.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ տարեմուտի մարզային ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, գործարար Սամվել Սարգսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզի համայնքների, պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Միջոցառման ընթացքում hնչեցին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Ներկայացվեց մարզի կենսագործունեության կարևորագույն ոլորտներում տարվա ընթացքում ակնառու հաջողություններ գրանցած համայնքը, կազմակերպությունը և անհատ անձիք, որոնք տարբեր անվանակարգերում արժանացան ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվորգրին:
<Լավագույն քաղաքական գործիչ> անվանակարգը`շնորհվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին,
<Լավագույն բարեգործ> անվանակարգը` գործարար Սամվել Սարգսյանին,
Տարվա <Լավագույն համայնք> անվանակարգում հաղթող ճանաչվեց Գետափի համայնքը և արժանացավ մարզի փոխացիկ դրոշին:
<Լավագույն դպրոցի տնօրեն> անվանակարգում հաղթող ճանաչվեց Ջերմուկի թիվ1 հիմնական դպրոցի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը,
<Լավագույն ֆերմեր> անվանակարգում` <ՎայքԳրուպ> կազմակերպության տնօրեն Աշոտ Զաքարյանը,
<Լավագույն շինարար> անվանակարգում` Ջերմուկշին կազմակերպության տնօրեն Կորյուն Ստեփանյանը,
<Լավագույն բժիշկ > անվանակարգում` Վայքի ԲՄ ՓԲԸ-ի սրտաբան Մարգարիտա Ասլանյանը,
<Լավագույն ուսուցիչ> անվանակարգում` Եղեգնաձորի ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Գալինա Բալոյանը
<Լավագույն մշակութային գործիչ > անվանակարգում` երգահան-կոմպոզիտոր Արմեն Ադամյանը,
<Լավագույն մարզիչ> անվանակարգում` նախազորակոչային և զորակոչային տարիքի հանրապետական մրցույթում հաղթող ճանաչված Արենիի միջնակարգ դպրոցի թիմի մարզիչ Արարատ Մկրտչյանը,
<Լավագույն հասարակական կազմակերպության ղեկավար> անվանակարգում` Վայքի <Աշխատանք և Հայրենիք> հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Ղազարյանը,
<Լավագույն ուսանող> անվանակարգում` ԵՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի <Զբոսաշրջության կառավարում> ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Անի Հարությունյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 16:03:04