Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

28.12.2012

Սիրելի հայրենակիցներ:
Մի քանի օրից պատմություն կդառնա 2012 թվականը, և մենք նոր երազանքներով ու ծրագրերով ոտք կդնենք 2013 թվական, նոր տարվա շեմին նոր հույսերով ու լավատեսությամբ շաղախված:
Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Թող 2013 թվականը մեր երկրին բերի խաղաղություն ու բարօրություն, առատ բերք ու բարիք:
Թող կյանքի կոչվեն բոլորիդ նվիրական իղձերն ու երազանքները: Առողջություն ու բարեկեցություն Ձեր ընտանիքներին:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կյանքի ենք կոչելու մեր հասարակության զարգացմանը և բնակչության բարեկեցությանը միտված բազմաթիվ ծրագրեր: Ուստի մաղթենք, որ 2013 թվականը մեզ համար դառնա նվաճումների ու ձեռքբերումների տարի:
Թող անցյալին մնան բոլոր դժվարություններն ու կորուստները, թող 2013 թվականի յուրաքանչյուր օր տոն լինի բոլորիս ընտանիքներում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 16:03:04