Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Կառավարման թափանցիկություն> խորագրով հայ-գերմանական համաժողովին

11.12.2012

Ս/թ դեկտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է <Կառավարման թափանցիկություն> խորագրով հայ-գերմանական համաժողովին:
Համաժողովի բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դագմար Բոթը, Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Սարդարը, Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը:
Համաժողովի զուգահեռ նիստերի թեմաներն էին` <Հանրային ֆինանսների կառավարում> ( Վարող` Անուշ Եդիգարյան` ԳՄՀԸ <Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում> ծրագրի ավագ խորհրդատու, զեկուցող` Լևոն Բարխուդարյան` ՀՊՏՀ-ի հանրային ֆինանսների ամբիոնի վարիչ) , <Տեղական կառավարում և տարածաշրջանային տնտեսության զարգացում> ( Վարող` Վարազդատ Կարապետյան` Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն, զեկուցող`Վահան Միրզոյան` <Համայնքների ֆինանսների միավորում> ՀԿ նախագահ ), <Թափանցիկությունը արդարադատության ոլորտում> (Վարող` Վարդան Պողոսյան` ԳՄՀԸ <Իրավական և դատական բարեփոխումների խորհրդատվություն Հարավային Կովկասում > ծրագրի ղեկավար, զեկուցող` Գրիգոր Մուրադյան` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ):

Դիտարկումներով հանդես են եկել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Կլեր Մեդինան, իսկ եզրափակիչ ելութներով` Օննո Սիմոնսը` ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի ու տեղեկատվության բաժնի ղեկավար և Դագմար Բոթը` ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 14:08:52