Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություններ համայնքներ

11.12.2012

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը փոխմարզպետներ Սամվել Թարվերդյանի և Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Խաչիկ, Արենի և Արփի համայնքներ:
Խաչիկում նրանց է միացել նաև մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը: Կայացել է հանդիպում համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում պաշտոնյաներն ունկնդիր են եղել խաչիկցիների խնդիրներին, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Աշխատանքային այցը Խաչիկում ավարտվել է գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ նրանք ծանոթացել են դպրոցի ընթացիկ գործունեությանը:
Արենիի մշակույթի տան դահլիճում մարզպետի, նրա տեղակալների և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ու մշակույթի և սպորտի բաժնի պետի մասնակցությամբ կայացել է հանդիպում համայնքի անդամների, այդ թվում դպրոցի մանկավարժների և նախազորակոչային և զորակոչային տարիքի հանրապետական մրցումներում առաջին տեղ գրաված Արենի միջնակարգ դպրոցի մարզական թիմի անդամների հետ:
Հանրապետական մրցումներում հաղթող ճանաչված թիմի անդամներին, ինչպես նաև դպրոցի զինղեկին և ֆիզկուլտուրայի ուսուցչին Վայոց ձորի մարզպետը պարգևատրել է շնորհակալագրերով, իսկ համայնքի ղեկավարը նրանց նվիրել է մարզական հագուստներ:
Այնուհետև այցելություն է եղել մարզպետարանի ֆինանսավորմամբ վերանորոգվող մարզադահլիճ` ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին:
Մարզպետն այցելել է նաև այն հողատարածք, որտեղ նախատեսված է կառուցել Արենի գյուղի մանկապարտեզը:
Արփի համայնքում նույնպես կայացել է հանդիպում համայնքի բնակիչների հետ և շրջայց գյուղի միջնակարգ դպրոցում, որի շրջանակում պաշտոնյաները ծանոթացել են Արփիի միջնակարգ դպրոցի ընթացիկ գործունեությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 14:08:52