Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
11.12.2012

2013 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է տեղայնացնել Ծննդօգնության և Երեխայի առողջության պետական հավաստարագրերը: Կկանոնակարգվեն հղիների ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը: Մասնավորապես, ֆիզիոլոգիական/նորմալ ընթացքով, առանց ռիսկի հղիների/ ծննդաբերների ծննդաբերությունը, ինչպես նաև հիվանդ երեխայի վիճակից ելնելով Երևանի մանկական հիվանդանոցներում և/կամ մասնագիտացված բաժանմունքներում բուժում չպահանջող դեպքերում, նրանց բուժօգնությունը կկազմակերպվի մարզային հիվանդանոցներում` վարչատարածքային սկզբունքով, այսինքն` բժշկական կազմակերպությունը կարող է ընտրվել ըստ երեխայի/կնոջ բնակության վարչական տարածքի:
Ռիսկի խմբի հղիների/ծննդաբերների և ըստ երեխայի հիվանդության ախտորոշման ու ծանրության աստիճանի, Երևան ուղեգրվածների բուժօգնությունը կիրականացվի պետական պատվերի շրջանակներում` անվճար: Մնացած դեպքերում, երբ մարզում բնակվող ծննդաբերը կամ հիվանդ երեխայի ծնողն առանց ուղեգրի, կդիմի Երևանում տեղակայված բուժհաստատություն, բուժծառայությունները կմատուցվեն վճարովի սկզբունքով: